ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը տանը ջախջախեց Ալբանիայի ընտրանուն և գլխավորեց իր խումբը

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը տանը ջախջախեց Ալբանիայի ընտրանուն և գլխավորեց իր խումբը

ՈՒԵՖԱ Ֆուտզալի ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլի 6-րդ խմբի 3-րդ տուրում ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ ջախջախեց Ալբանիայի ընտրանուն (4:0), գրում է armsport.am-ը:

Մեր ընտրանու կազմում դուբլ ձևակերպեց Դենիս Նևեդրովը, Արսեն Պետրոսով և Վլադիմիր Սանոսյանը։

Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը վաստակած միավորների թիվը հասցրեց 7-ի և ժամանակավորապես գլխավորեց 6-րդ խումբը, որտեղ ընդգրկված են նաև Դանիայի և Ղազախստանի հավաքականները։

Նշենք, որ մբերում 1-ին հորիզոնականը զբաղեցրած 10 երկրների հավաքականները նվաճում են ԵՎՐՈ 2026-ի ուղեգիր, որտեղ նրանց միանում են եզրափակիչ փուլը հյուրընկալող Լատվիան և Լիտվան։ Իր հերթին մնացած չորս ուղեգրերը կվիճարկեն խմբերում երկրորդ տեղը գրաված հավաքականները։ Հիմնական փուլում երկրորդ հորիզոնական զբաղեցրած լավագույն 8 հավաքականները հանդես կգան փլեյ-օֆֆում։

 

  • Կիսվել: