Էնրիկեն պատասխանել է Արտետայի համարձակ հայտարարությանը
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն արձագանքել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի հայտարարությանը: Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնությունը տոնելիս Արտետան վստահեցրել էր. «Շաբաթ օրը մենք կդառնանք Եվրոպայի չեմպիոն»։
«Չեմպիոնների լիգայի եզրափակչում խաղալն արդեն իսկ լավագույն մոտիվացիան է, մնացածն այնքան էլ կարևոր չէ։ Մենք պետք է կենտրոնանանք նրա վրա, թե ինչն է լավագույնը ՊՍԺ-ի համար, և ցուցադրենք այն ամենը, ինչի ընդունակ ենք։
Ակումբի պատմության մեջ առաջին անգամ Չեմպիոնների լիգան հաղթելու ցանկությունը հիանալի է։ Բայց այս մրցաշարում անընդմեջ երկու անգամ հաղթելու հնարավորությունն էլ ավելի է մոտիվացնում: Այնուամենայնիվ, չենք ցանկանում իրադարձություններից առաջ ընկնել»,- նախախաղային ասուլիսում ասել է Էնրիկեն։
Չեմպիոնների լիգայի ՊՍԺ — «Արսենալ» եզրափակիչ հանդիպումը կկայանա այսօր երեկոյան։


