ուրբաթ, նոյեմբեր 6
6 / 11 / 2026
Փաշինյանը համոզված է, որ Հայաստանն ու Թուրքիան առաջիկայում դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն

Փաշինյանը համոզված է, որ Հայաստանն ու Թուրքիան առաջիկայում դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզվածություն է հայտնել, որ Հայաստանն ու Թուրքիան առաջիկայում դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն։

Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի ժամանակ՝ պատասխանելով մասնակիցներից մեկի հարցին։

«Հայաստանը և Թուրքիան դեռևս դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատել, բայց ես համոզված եմ, որ առաջիկայում այդ հարաբերությունները կհաստատվեն՝ ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանները։ Եվ կարծում եմ, որ դա մի փաստ է, որը մենք պետք է արձանագրենք»,- ասել է ՀՀ վարչապետը։

 

  • Կիսվել: