ԵԱ. Սլավիկ Գալստյանը պարտվեց քառորդ եզրափակիչում
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Սլավիկ Գալստյանը չհաղթահարեց քառորդ եզրափակիչի արգելքը:
67 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում Գալստյանը 1:3 հաշվով պարտվեց Եվրոպայի չեմպիոն, թուրք Մուրատ Ֆիրաթին:
Աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիրը 1/8 եզրափակիչում 9:0 հաշվով պարտության էր մատնել Եվրոպայի փոխչեմպիոն, ուկրաինացի Օլեկսանդր Գրուշինին:
Քիչ անց քառորդ եզրափակիչի գոտեմարտ կանցկացնի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Մրցակիցը Իտալիան ներկայացնող վրացի Նիկոլոս Կախելաշվիլին է: