երեքշաբթի, հոկտեմբեր 13
13 / 10 / 2026
Հայ ծանրորդները մեկնարկել են Եվրոպայի երիտասարդների ու Մ23 տարեկանների առաջնությունում

Հայ ծանրորդները մեկնարկել են Եվրոպայի երիտասարդների ու Մ23 տարեկանների առաջնությունում

Հայաստանը ներկայացնող ծանրորդները սկսեցին ելույթները Եվրոպայի երիտասարդների ու Մ23 տարեկանների առաջնությունում:

Ծանրամարտի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ երիտասարդների 65 կգ քաշային կարգում ընտրանու անդամ Դավիթ Առաքելյանը պոկել է 118 կգ, 122 կգ, 127 կգ: Այս վարժությունում նա դարձել է արծաթե մեդալակիր: Հրումում նա ունեցել է երեք հաջող մոտեցում՝ 140 կգ, 145 կգ ու 148 կգ: Նա հրում վարժությունում 8-րդն է: Երկամարտի 275 կգ արդյունքով՝ Առաքելյանը ԵԱ-ում 5-րդն է:

Հավաքականի անդամ Արտուշ Գրիգորյանը պոկում վարժությունում գլխավերևում է պահել 116 կգ, իսկ հրել 135 կգ ու 145 կգ: Երկամարտի 261 կգ արդյունքով՝ նա 10-րդն է:

  • Կիսվել: