երեքշաբթի, հոկտեմբեր 27
27 / 10 / 2026
Ընդդիմությունը միշտ պետականամետ է, մեր բախտը չի բերել, որ ունենք ադրբեջանաթուրքամետ իշխանություններ. Սամվել Կարապետյան

Ընդդիմությունը միշտ պետականամետ է, մեր բախտը չի բերել, որ ունենք ադրբեջանաթուրքամետ իշխանություններ. Սամվել Կարապետյան

Պետականամետ իշխանություններ են պետք, ընդդիմությունը միշտ պետականամետ է, դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը: «Մեր բախտը չի բերել, որ ունենք ադրբեջանաթուրքամետ իշխանություններ»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ Հայաստանից պետք է արմատախիլ անենք դրսից կառավարվող լրտեսական ընդդիմությանը, պետք է ձևավորվի նոր՝ պետականակենտրոն ընդդիմություն:

  • Կիսվել: