շաբաթ, նոյեմբեր 28
28 / 11 / 2026
Անի Ամիրաղյանը դուրս է եկել Անթալիայի ITF W15 մրցաշարի կիսաեզրափակիչ

Անի Ամիրաղյանը դուրս է եկել Անթալիայի ITF W15 մրցաշարի կիսաեզրափակիչ

Հայ թենիսիստուհի Անի Ամիրաղյանը դուրս է եկել Անթալիայի ITF W15 մրցաշարի մենախաղի կիսաեզրափակիչ։ Քառորդ եզրափակչում նա 6:3, 6:3 հաշվով հաղթել է երրորդ համարով դասակարգված լատվիացի Ադելինա Լաչինովային։

Ամիրաղյանը մրցաշարում անցկացրած երեք հանդիպումներն էլ հաղթել է երկու սեթում։ Առաջին շրջանում նա 6:2, 6:1 հաշվով հաղթել է հայրենակցուհի Արմինե Եսայանին, որը հիմնական ցանց էր դուրս եկել որակավորման փուլից։ Երկրորդ շրջանում հայ թենիսիստուհին 6:3, 6:1 հաշվով առավելության է հասել յոթերորդ համարով դասակարգված ճապոնուհի Շիհո Ցուջիոկայի նկատմամբ։

Եզրափակչի ուղեգրի համար Ամիրաղյանը կմրցի առաջին համարով դասակարգված ռումինուհի Քրիստիանա Նիկոլետա Տոդոնիի հետ։ Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը 15 հազար դոլար է։

  • Կիսվել: