շաբաթ, նոյեմբեր 28
28 / 11 / 2026
Աֆղանստանի դպրոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով յոթ մարդ մահացել է, 97-ը՝ վիրավորվել

Աֆղանստանի դպրոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով յոթ մարդ մահացել է, 97-ը՝ վիրավորվել

Աֆղանստանի Կունար նահանգի դպրոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով յոթ մարդ է մահացել, 97-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է Աֆղանստանի ներքին գործերի նախարարությունը։

Նախարարության տարածաշրջանային վարչության պետ Սամի-ուլ-Հաք Բայանը նշել է, որ պայթյունը տեղի է ունեցել Կունար նահանգի վարչական կենտրոն Ասադաբադ քաղաքում գտնվող «Շագայ» դպրոցում։

Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։

 

  • Կիսվել: