Adidas-ը միակողմանի կարգով դադարեցրել է համագործակցությունը ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի հետ
Գերմանական Adidas ընկերությունը նամակ է գրել ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբին, որում տեղեկացրել է, որ միակողմանի կարգով դադարեցնում է համագործակցությունը, տեղեկացնում է championat.com-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՈւԵՖԱ-ն հետքննություն է սկսել «Ղարաբաղ» ակումբի մամուլի ծառայության ղեկավար Նուրլան Իբրահիմովի նկատմամբ. նա բոլոր տարիքի հայերին սպանելու կոչեր էր հրապարակել սոցիալական ցանցերում:
Նշենք նև, որ այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նրան հեռացրել են ֆուտբոլային գործունեությունից: