Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
Հիմնանորոգման և ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ մինչև ժամը 19.00-ն, ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը։ Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից:
Վարորդները նշված հատվածը կարող են շրջանցել Ջրաշեն-Աբովյան բնակավայրերով։



