հինգշաբթի, հունիս 12
12 / 6 / 2025
Ընթանում են Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքները

Ընթանում են Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքները

Ընթանում են Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքները։ Երթևեկության մեծ ինտենսիվություն ունեցող կամուրջը տասնամյակներ շարունակ չէր նորոգվել, և կամրջի կոնստրուկցիաները սկսել էին քայքայվել։
 
Տրասպորտային հանգույցի թևերն արդեն իսկ ասֆալտապատ են։ Մոտ 30մ երկարությամբ կամրջի երթևեկության մի ուղղությունը՝ 16.76մ լայնությամբ, նորոգվել էր 2024 թվականին։ Այս տարի հիմնանորոգվում է կամրջի երկրորդ՝ Սևանից դեպի Երևան ուղղությունը՝ դարձյալ 16.76մ լայնությամբ։ Կամրջի վրա նորոգվելու են միացման կարերը, կատարվելու է երկշերտ ջրամեկուսացում, բետոնապատում, տեղադրվելու է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։ Նախատեսված է մայթերի կառուցում և բազրիքների տեղադրում և այլն։
 
Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

  • Կիսվել: