Վտանգավոր է ոչ թե աղի օգտագործումը, այլ՝ աղի չարաշահումը. Առողջապահության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է՝ վտանգավոր է ոչ թե աղի օգտագործումը, այլ՝ աղի չարաշահումը։
«Աղի չարաշահմամբ պայմանավորված առողջական խնդիրներ`
արյան բարձր ճնշում,
սրտանոթային,
երիկամային հիվանդություններ և այլն:
Պետք է փոխել սննդի մշակույթը և սովորությունները առողջական խնդիրներից խուսափելու համար`
նախընտրե՛ք թարմ, չվերամշակված սննդամթերք,
ընտրե՛ք աղի ցածր պարունակությամբ սնունդ,
պատրաստելիս հնարավորինս նվազեցրե՛ք աղի օգտագործումը,
աղի փոխարեն օգտագործե՛ք կանաչեղեն, համեմունքներ, կիտրոն,
սահմանափակե՛ք պատրաստի սոուսների և արագ սննդի օգտագործումը»,- ասվում է հաղորդագրությունում։