ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Վերիշեն-Խոզնավար ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի. Առուշանյան

Վերիշեն-Խոզնավար ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի. Առուշանյան

Վերիշեն-Խոզնավար ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Այս ճանապարհն ավելի հարմար է թե գյուղացիների, թե Պաշտպանության նախարարության համար, ավելի բարեկարգ ճանապարհով կերթեւեկեն»:

Առուշանյանն անդրադարձավ նաեւ ասֆալտապատման աշխատանքներին՝ ասելով, որ Հայաստանում ճանապարհները բավականին լավ են կառուցում:

«Գորիսում 7-8 տարվա ճանապարհներ ունենք կառուցված, մինչեւ էս պահը ոչ մի խնդիր չունենք։ Մայրուղիները ծանրաբեռնվածությունն ավելի շատ է, որոշակի տեղերում գուցե խնդիրներ լինեն»,-նշեց նա:

  • Կիսվել: