Վեդի խոշորացված համայնքի Արալեզ գյուղի նորակառույց մանկապարտեզը նախատեսված է 144 երեխայի համար
Վեդի խոշորացված համայնքի Արալեզ գյուղը երբեք մանկապարտեզ չի ունեցել: Այս մասին հայտնել է վարչապետը ֆեյսբուքյան իր էջում։
Կառավարությունը ծրագրի նպատակով հատկացրել է 882 մլն դրամ: Նորակառույց մանկապարտեզը նախատեսված է 144 երեխայի համար:


