երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Վարակիչ հիվանդությունները կանխարգելելու և առողջությունը պաշտպանելու անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է․ ՀՀ ԱՆ

Վարակիչ հիվանդությունները կանխարգելելու և առողջությունը պաշտպանելու անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է․ ՀՀ ԱՆ

Իմունիտետը մարդու օրգանիզմի պաշտպանական համակարգն է: Այն պատնեշում է արտաքին վնասակար գործոններից՝ մանրէներից, վիրուսներից, թույներից և օտար բջիջներից։ Իմունիտետն ակտիվորեն պայքարում է հիվանդությունների դեմ:
 
Վարակիչ հիվանդությունները կանխարգելելու և մարդու առողջությունը պաշտպանելու լավագույն, անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է, հիշեցնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
 
Պատվաստումները՝
✔️ կանխում են հիվանդության առաջացումը,
✔️ նպաստում են առողջության պահպանմանը,
✔️ նվազեցնում են մահացության և հաշմանդամության ռիսկը,
✔️պաշտպանում են ոչ միայն պատվաստվածներին, այլև` հասարակության մյուս անդամներին՝ ձևավորելով «կոլեկտիվ իմունիտետ»։
 
Պատվաստումների շնորհիվ` ամեն տարի ամբողջ աշխարհում փրկվում է ավելի քան 1.5 միլիոն կյանք։

  • Կիսվել: