հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Վաղը դիմորդները քննություն կհանձնեն «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաներից

Վաղը դիմորդները քննություն կհանձնեն «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաներից

Հունիսի 27-ին այս փուլի միասնական քննությունների եզրափակիչ օրն է։ 1052 դիմորդ քննություն կհանձնի «Ֆիզիկա» առարկայից, 1289-ը՝ «Հայոց պատմություն»։ Այս մասին հայտնում է Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։

«Ֆիզիկա» առարկան հանձնողների նախնական թիվը Երևանում 451 է, մարզերում՝ 601։ «Հայոց պատմություն» հայտագրողները Երևանում 405-ն են, մարզերում՝ 884-ը։ Գործելու է քննական կենտրոններից 24-ը, 8-ը՝ Երևանում, 16-ը մարզերում։

  • Կիսվել: