երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
«Ծղոտներ» հյուրանոցում տղամարդը հարձակվել է օտարերկրացի կնոջ վրա և հարվածներ է հասցրել

«Ծղոտներ» հյուրանոցում տղամարդը հարձակվել է օտարերկրացի կնոջ վրա և հարվածներ է հասցրել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Ծղոտներ» հյուրանոցային համալիրում ինչ-որ տղամարդ հարձակվել է քաղաքացու վրա և փորձել է նրան սպանել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ հարձակման ենթարկվածը Ղազախստանի Հանրապետության քաղաքացի 30-ամյա Սոֆիյան Գասանովան է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 01։10-ի սահմաններում, նշված հյուրանոցի սենյակներից մեկում վերջինիս ծանոթ, Երևանի բնակիչ 29-ամյա Արմեն Փ․-ն  վիճաբանել է Ս․ Գասանովայի հետ, որի ժամանակ ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

  • Կիսվել: