Տերյան փողոցում բախվել են Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսն ու «TOYOTA RAV4»-ը․ կան վիրավորներ
Այսօր՝ սեպտեմբերի 19-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 09։00-ի սահմաններում Ազատության պողոտայից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում բախվել են «TOYOTA RAV4» մակնիշի ավտոմեքենան և «JAC» մակնիշի միկրոավտոբուսը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկները տեղում մի քանի հոգու բուժօգնություն են ցուցաբերել, սակայն հիվանդանոց են տեղափոխել 1 հոգու․ հրաժարվել են հիվանդանոց տեղափոխելուց։
Միկրոավտոբուսը սպասարկում է Հրազդան-Երևան թիվ 270 երթուղին։



