Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով
Հանրապետության տարածքում մայիսի 16-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 18-ի կեսօրից հետո, 19-20-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 16-18-ն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։
Երևանում մայիսի 16-ի ցերեկը, 17-20-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։