Տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (FREDA) հոգաբարձուների խորհրդի նիստը
Մայիսի 15-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (FREDA) հոգաբարձուների խորհրդի նիստը, որը նախագահել է խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Այս մասին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից։
Քննարկվել են օրակարգում ընդգրկված մի շարք հարցեր, որոնք, մասնավորապես, վերաբերվել են ակտիվների գնահատման ծառայություններին, վարկային պարտավորությունների կատարմանը, ինչպես նաև փոխհատուցումների տրամադրմանը։