չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Ստուգվում են առաջ քաշված բոլոր վարկածները. վերսկսվել են անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Ստուգվում են առաջ քաշված բոլոր վարկածները. վերսկսվել են անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Մայիսի 14-ի վաղ առավոտից վերսկսվել են մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները։ Այս մասին հայտնում է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողները որոնողական աշխատանքներն իրականացնում են ինչպես Մարմարիկ բնակավայրում և հարակից տարածքներում, այնպես էլ Մարմարիկ գետի երկայնքով և Աղբյուրակի ջրամբարում։ Մինչ այս պահը որոնողական աշխատանքներին ներգրավված են մոտ 796 փրկարարներ, այդ թվում՝ ջրասուզակներ ու կինոլոգիական ծառայության աշխատակիցներ, ոստիկանության շուրջ 450 ծառայողներ, Մարմարիկի բնակիչներ և կամավորներ։ Որոնողական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար կիրառվում են անօդաչու թռչող սարքեր, ջրափրկարարական նավակներ։

Ստուգվում են առաջ քաշված բոլոր վարկածները։ Զրույցներ են տարվել ավելին քան 7 տասնյակ անձանց հետ, ստուգվել են շուրջ 4 տասնյակ տրանսպորտային միջոցներ։

Որոնողական աշխատանքները շարունակվում են։

  • Կիսվել: