չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Սպիտակի երկրաշարժի փորձը խթան հաղորդեց արդյունավետ նախազգուշացման համակարգի ստեղծմանը. ՌԴ ԱԻՆ

Սպիտակի երկրաշարժի փորձը խթան հաղորդեց արդյունավետ նախազգուշացման համակարգի ստեղծմանը. ՌԴ ԱԻՆ

Հայաստանում 1988 թվականին Սպիտակի երկրաշարժի ողբերգական փորձը խթան հաղորդեց բնական աղետների կանխարգելման եւ հետեւանքների վերացման արդյունավետ համակարգի ստեղծմանը։ Այս մասին դեկտեմբերի 6-ին Երեւանում «Սպիտակի երկրաշարժի պատմական փորձը, սեյսմիկ անվտանգության ժամանակակից տեխնոլոգիաները» գիտագործնական գիտաժողովի ընթացքում ասաց Ռուսաստանի արտակարգ իրավիճակների փոխնախարար Նիկոլայ Գրեչուշկինը։

Նա, մասնավորապես, հիշեցրեց, որ 33-ամյա աղետն ավելի քան մեկ միլիոն բնակչություն ունեցող տարածք ընդգրկեց։ «Հանրապետության արդյունաբերական ներուժի ավելի քան 40 տոկոսը մեկ գիշերվա ընթացքում ոչնչացվեց։ Երկրաշարժը շարունակում է ամենաավերիչ բնական աղետներից մեկը մնալ։ Միաժամանակ, սա ամենաբարդ երեւույթն է կանխատեսման առումով։ Սակայն այսօր մենք զգալի փորձ ենք կուտակել սեյսմիկ անվտանգության մշտադիտարկման ոլորտում»,- ասել է ՌԴ ԱԻՆ փոխնախարարը:

Գրեչուշկինը Երեւանում ընթացող համաժողովը կարեւոր իրադարձություն է համարում, hատկապես` մասնագիտական ​​հանրության հետ երկխոսության, փորձի փոխանակման ու գնահատման մեթոդաբանության առումով։

  • Կիսվել: