չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
ՌԴ ԱԻՆ-ը տեղեկացրել է 1 736 մարդ փրկելու մասին Կախովի ՀԷԿ-ի փլուզումից հետո

ՌԴ ԱԻՆ-ը տեղեկացրել է 1 736 մարդ փրկելու մասին Կախովի ՀԷԿ-ի փլուզումից հետո

Ռուսաստանի ԱԻՆ աշխատակիցների փրկարար գործողությունների սկզբից ի վեր փրկվել է 1 736 մարդ՝ 165-ը՝ երեխա։ Այժմ տարհանվածների թիվը 6 026 է, այդ թվում՝ 235 երեխա եւ 81 սահմանափակ շարժունակությամբ մարդիկ։ Տարհանում են նաեւ ընտանի կենդանիներին։ Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի ԱԻՆ-ը։

«Ռուսաստանի ԱԻՆ-ը աղետի գոտի է հասցրել մոտ 75 տոննա սննդամթերք եւ 30 տոննա շշալցված ջուր։

Կախովի ջրամբարում ջրի մակարդակն աստիճանաբար իջնում է։ ԱԻՆ աշխատակիցներն օգնում են կոմունալ ծառայություններին պոմպերի միջոցով ջուրը հեռացնելու գործում։ Նոր Կախովկայում հեռացվել է 49 հազար խորանարդ մետր ջուր։

Արտակարգ դրության հետեւանքների վերացման համար ներգրավված են 795 մարդ, 344 միավոր տեխնիկա»,- նշվել է հաղորդագրությունում։

  • Կիսվել: