Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն հունիսի 19-ին ժամը 11:56-ին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է վառելիքի արտահոսք, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարար ծառայությունից մանրամասնում են, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած։ Վերջինս տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները դադարեցրել են վառելիքի արտահոսքը, հոսանքազրկել են ավտոմեքենան և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։


