Սպասվում է առանց տեղումների եղանակ
Հանրապետության տարածքում մայիսի 31-ին, հունիսի 1-ի և 2-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 3-ի և 4-ի գիշերը, կեսօրից հետո շրջանների մեծ մասում, հունիսի 1-ին և 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 3-ին և 4-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 31-ից հունիսի 1-ը կբարձրանա 5-6 աստիճանով, հունիսի 3-4-ը նույնքան կնվազի։
Երևանում մայիսի 31-ին, հունիսի 1-ին և 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 3-ի և 4-ի գիշերը, կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։