Սպասվում է առանց տեղումների եղանակ
Հանրապետության տարածքում նոյեմբերի 17-ի ցերեկը, 18-ի և 19-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 18-ի և 19-ի ցերեկը, 20-ին և 21-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։
Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 18-ին և 19-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։
Երևանում նոյեմբերի 17-ի ցերեկը և 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 19-21-ն սպասվում է կարճատև անձրև։



