Nvidia ընկերության տնօրենների խորհուրդը չի քննարկում Ջենսեն Հուանգին գլխավոր տնօրենի պաշտոնում վերադարձնելու հնարավորությունը
Nvidia ընկերության տնօրենների խորհուրդը չի քննարկում Ջենսեն Հուանգին գլխավոր տնօրենի պաշտոնում վերադարձնելու հնարավորությունը. գրում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հուանգը պաշտոնից հեռացել էր աշխատակիցների և Չինաստանի հետախուզության ներկայացուցչի հետ արտաամուսնական կապերի վերաբերյալ մեղադրանքների ֆոնին։
Դրանից ընդամենը մի քանի օր անց նրա վերադարձի պահանջով ստորագրահավաք է սկսվել։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Հուանգի վերադարձի պահանջով ստորագրահավաքին միացել է ավելի քան 180 հազար 200 մարդ։ Նախաձեռնությանը աջակցել է նաև Իլոն Մասկը, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեմ չէր լինի Հուանգի վերականգնմանը գլխավոր տնօրենի պաշտոնում։
Նրա վերադարձի կոչերին միացել են նաև ընկերության հազարավոր աշխատակիցներ։ Սակայն կորպորատիվ կառավարման փորձագետներն ու որոշ ներդրողներ զգուշացնում են, որ հետաքննության ավարտից առաջ Հուանգին պաշտոնում վերադարձնելը կարող է նոր ռիսկեր ստեղծել ընկերության համար։
Reuters-ի գնահատմամբ՝ Հուանգին ցուցաբերվող լայն աջակցությունը Nvidia-ի համար վերածվել է կորպորատիվ կառավարման լուրջ փորձության։ Ընկերությունը պետք է ցույց տա՝ արդյոք կարող է հեռավորություն պահպանել իր հիմնադրից, որի ազդեցությունը տարածվում է աշխատակիցների, բաժնետերերի, Սիլիկոնյան հովտի, Թայվանի մատակարարման շղթայի և Վաշինգտոնի վրա։
Nvidia-ի որոշ ազդեցիկ բաժնետերեր, այդ թվում՝ Atreides Management-ի Գևին Բեյքերը և Altimeter Capital Management-ի գործադիր տնօրեն Բրեդ Գերսթները, կոչ են արել ընկերությանը չշտապել Հուանգին փոխարինելու հարցում՝ մինչև բոլոր հանգամանքների պարզաբանումը։



