երեքշաբթի, նոյեմբեր 17
17 / 11 / 2026
Հռոմի Պապի աչքին համրիչով հարվածել են

Հռոմի Պապի աչքին համրիչով հարվածել են

Ուխտավորներից մեկը համրիչով դիպել է Հռոմի պապ Լևոն XIV-ի աչքին։
 
Միջադեպը տեղի է ունեցել Պերու կատարված ուղևորության ժամանակ։
 
The Daily Telegraph թերթի կադրերում երևում է, թե ինչպես է հավաքված ամբոխից ինչ-որ մեկը համրիչ նետում պոնտիֆիկոսի ուղղությամբ, մինչ վերջինս ավտոմեքենայով անցնում էր Լիմայում պատարագի մասնակիցների կողքով։
 
Այն բանից հետո, երբ համրիչը դիպչում է Լևոն XIV-ի աչքին, նա բռնում է դեմքն ու սկսում տրորել աչքերը։
 
Հայտնի չէ՝ Հռոմի պապին միտումնավո՞ր են թիրախավորել, թե ՞դա պատահական է տեղի ունեցել։

  • Կիսվել: