ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Սմարթֆոնները կկանխատեսեն ավտոմեքենայի վթարն ու կտեղեկացնեն այդ մասին

Սմարթֆոնները կկանխատեսեն ավտոմեքենայի վթարն ու կտեղեկացնեն այդ մասին

Apple Watch-ի վերջին մոդելների՝ ընկնելու և դրա մասին ավտոմատ տեղեկացնելու կարողությունը արդեն բազում կյանքեր է փրկել: Այժմ նման հավելված են մշակում Apple-ի մրցակիցները։

Այժմ Google-ը աշխատում է Personal Safety հավելվածի վրա, որի գլխավոր գործառույթը կդառնա մեքենայով երթևեկելիս բախումը կանխատեսելը։

Personal Safety-ն կաշխատի Pixel սմարթֆոններում, որոնք շարժման տվյալների, GPS տվյալների և բարձրախոսի օգնությամբ կկարողանան որոշել վթարի պահը։ Դրանից հետո սմարթֆոնը բարձր կմիացնի նախազգուշացնող ձայնը։ Եթե «ազդանշանը» ոչ ոք չանջատի որոշակի ժամանակում, Pixel-ն ավտոմատ կհավաքի 911 և կտեղեկացնի արտակարգ ծառայություններին վթարի տեղը։

Թողարկման պահին նոր հավելվածը հասանելի կլինի միայն ԱՄՆ-ում։

 

  • Կիսվել: