Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն այս պահին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում է․ փաստաբան
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն այս պահին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում է, մասնակցում է Քահանայից ժողովին։ Այս մասին ArmeniaSputnik-ին հայտնեց փաստաբան Թամարա Յայլոյանը։
Սրբազանի պաշտպանին թույլ չեն տվել ներս մտնել առաջնորդարան, որտեղ այս պահին խուզարկություն է կատարվում։ Իրավապահներն ասել են, որ նա կկարողանա մուտք գործել խուզարկությունից հետո։
Ավելի վաղ հոգևորականներից մեկը «Ազատության»-ը հայտնել էր, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն արձակուրդում է, Հայաստանից բացակայում է։