երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Շատ ցավալի դեպք է․ Դավիթ Շահնազարյանը Գեորգի Կուտոյանի մահվան մասին

Շատ ցավալի դեպք է․ Դավիթ Շահնազարյանը Գեորգի Կուտոյանի մահվան մասին

Շատ ցավալի դեպք է։ Այս մասին այսօր ԱԱԾ նախկին  տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանստի արարողության ժամանակ ասաց  Դավիթ Շահնազարյանը։ 

Չցանկանալով որևէ կերպ մեկնաբանել ՀՀ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը Շահնազարյանն ասաց․ «Շատ ցավալի դեպք է, առայժմ որեւէ մեկնաբանություն չունեմ, բացի խորին ցավակցություններն իր հարազատներին, իր ընտանիքին, իր բարեկամներին»։

Հիշեցնենք՝  հունվարի 17-ին Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:

ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության հաղորդագրության համաձայն՝ 2020 թվականի հունվարի 17-ին Գ.Կուտոյանի հարազատները, չկարողանալով հեռախոսակապ հաստատել վերջինիս հետ, գնացել են նշված բնակարան, որտեղ Գ. Կուտոյանի կինը հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հայտնաբերել է նրա դին: Կատարվել են բազմաթիվ հարցաքննություններ, այդ թվում՝ պարզվել և հարցաքննվել է տաքսու վարորդը, քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, գենետիկական, հետքաբանական, ձգաբանական, կենսաբանական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է:

  • Կիսվել: