Սևանի ճանապարհին «Օպել»-ը մխրճվել է ԶԻԼ-ի մեջ. կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ըստ shamshyan.com-ի` ժամը 07։00-ի սահմաններում Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի բնակիչ՝ 31-ամյա Սարգիս Ս-ն իր վարած Opel մակնիշի 35 AX 529 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Երևան ավտոճանապարհի՝ Չարենցավան քաղաքի վարչական տարածքում բախվել է համընթաց ընթացող Տավուշի մարզի բնակիչ՝ 37-ամյա Արտակ Դ-ի վարած ЗИЛ մակնիշի 35 MF 400 համարանիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Սարգիս Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն։ Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում:



