երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Սարալանջի խճուղում քարաթափում է տեղի ունեցել

Սարալանջի խճուղում քարաթափում է տեղի ունեցել

Մայիսի 13-ին, ժամը 11։58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի խճուղում՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, քարեր են ընկած։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները քարը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից։

  • Կիսվել: