հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Սահմանամերձ բնակավայրերում բնակապահովման ծրագիրն ամենապահանջված ծրագրերից մեկն է. Նարեկ Մկրտչյան

Սահմանամերձ բնակավայրերում բնակապահովման ծրագիրն ամենապահանջված ծրագրերից մեկն է. Նարեկ Մկրտչյան

Սահմանամերձ բնակավայրերում բնակապահովման ծրագիրն ամենապահանջված ծրագրերից մեկն է և իր մուլտիպլիկատիվ էֆեկտով դրական իրավիճակ է ստեղծել սահմանամերձ այն բնակավայրերում, որտեղ մեր քաղաքացիները մասնակցել և ծրագրի շահառու են դարձել: Այդ մասին Ազգային ժողովով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը՝ անդրադառնալով 2022 թվականին մեկնարկած ծրագրի արդյունքներին:

«Կան բնակարաններ, որոնք ավարտական ակտեր ունեն, կան բնակարաններ, որտեղ մարդիկ ապրում են, կան բնակարաններ, որոնք ներքին հարդարման փուլում են»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ առաջիկայում կներկայացվի, թե ծրագրի շարունակությունն ինչպիսի ընթացք ու բովանդակություն է ունենալու:

  • Կիսվել: