ուրբաթ, հոկտեմբեր 23
23 / 10 / 2026
Ս. Տաճարը կբացի իր դռները՝ շարունակելով բաշխել դարավոր օրհնությունը մեր ժողովրդին. Հայր Զաքարիա

Ս. Տաճարը կբացի իր դռները՝ շարունակելով բաշխել դարավոր օրհնությունը մեր ժողովրդին. Հայր Զաքարիա

«Տիրոջ կամքով սեպտեմբերի 29-ին Ս. Տաճարը կրկին կբացի իր դռները՝ շարունակելով բաշխել դարավոր օրհնությունը մեր ժողովրդին»,- գրել է  Հայր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը՝ նշելով, որ այսօր Շողակաթ Ս. Էջմիածնի տոնն է՝ ըստ Սբ. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի:
Ըստ Ագաթանգեղոսի` Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքում Քրիստոս երկնքից իջնում է ոսկե մուրճով և ցույց տալիս Մայր Տաճարի կառուցման տեղը: Այս տեսիլքը կոչվում է «Շողակաթ», քանզի Ս. Գրիգորը տեսնում է, թե ինչպե՛ս է երկնքից մի շող է կաթում:

Այսօր Մայր Տաճարի ՆԱՎԱԿԱՏԻՔԻ օրն է:

Միածնաէջ Մայր Տաճարը նվիրագործվել և օծվել է 303 թ. Ս. Աստվածածնի Վերափոխման տոնին: 

Հիշեցնենք, որ  Մայր Տաճարի վերաօծման և Մյուռոնօրհնության արարողությունները  կայանալու են սեպտեմբերի 28-29-ին։

  • Կիսվել: