«Ռոսատոմ»-ը սկսել է Հայկական ԱԷԿ-ի ռադիոակտիվ թափոնների պահեստավորման օբյեկտի ստուգումը
«Ռոսատոմ Սերվիսը» և «Ուրան–գրաֆիտային միջուկային ռեակտորների շահագործումից հանման փորձարարական–ցուցադրական կենտրոնը» սկսել են Հայկական ԱԷԿ–ի ռադիոակտիվ թափոնների պահեստի հետազոտումը, հայտնում է «Ռոսատոմ Սերվիսի» մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ աշխատանքներն իրականացվում են Հայկական ԱԷԿ–ի անվտանգ և հուսալի պահպանման հնարավորությունը գնահատելու և շահագործման ժամկետները մինչև 2036 թ. երկարաձգելու համար:
Հաղորդվում է նաև, որ «Ռոսատոմ սերվիսը» սկսել է Հայկական ԱԷԿ–ի շենքերի և շինությունների համալիրի հետազոտությունը: Ծրագրի շրջանակում առաջնահերթ կհետազոտվի կոշտ թափոնների պահեստարանը։