Քաղաքապետարանը կազմակերպում է այց քաղաքային անտառներ
Երևանի քաղաքապետարանից հայտնում են․
«Շատերդ եք հարցնում՝ իսկ որտե՞ղ են ավելացել 55 հա կանաչ տարածքները Երևանում։
Սիրելի՛ երևանցիներ,
Մայիսի 24-ին՝ ժամը 11:00-ին, հրավիրում ենք բոլորիդ մասնակցելու 2022 և 2023 թվականներին հիմնած քաղաքային անտառներում կազմակերպվող այցի։
Մայիսի 24-ին, ժամը 11։00-ին, Երևանի քաղաքապետարանի առաջին մասնաշենքի (Արգիշտի մեկ) մոտից ավտոբուսները ցանկացողներին կուղեկցեն Եռաբլուր զինվորական պանթեոնի Փառքի, Ծիծեռնակաբերդի, Սարալանջի և Փարոսի անտառներ։
Կշրջենք վերջին տարիներին ստեղծված կանաչ տարածքներում, կտեսնենք, թե ինչպես են երբեմնի ամայի հատվածները վերածնվել շնչող և պահպանվող բնամիջավայրերի՝ փոխելով քաղաքի բնապատկերը»: