Քաղաքացու նկատմամբ ոչ պատշաճ վարքագիծ դրսևորած ավտոբուսի վարորդը ազատվել է աշխատանքից
Քաղաքացու նկատմամբ ոչ պատշաճ վարքագիծ դրսևորած ավտոբուսի վարորդը ազատվել է աշխատանքից: Այս մասին հայտնել է «Երևան ավտոբուս» ՓԲԸ խոսնակ Գեղամ Ասատրյանը:
«Երեկոյան համացանցում տարածված տեսանյութը, որտեղ 49 երթուղին սպասարկող 5750 պետհամարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը ոչ պատշաճ վարքագիծ է դրսևորում քաղաքացու նկատմամբ, մանրամասն ուսումնասիրվել է «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ում, որոշում է կայացվել վարորդին ազատել աշխատանքից»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևանի ավագանու նախկին անդամ Գրիգոր Երիցյանն էր ֆեյսբուքում գրառում արել՝ կից հրապարակելով տեսանյութ և հայտնելով, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության 49 համարի ավտոբուսի վարորդը ֆիզիկական և հոգեբանական բռնության է ենթարկել տրանսպորտի թանկացումը բոյկոտող երիտասարդ աղջկան: