Պոլսո Հայոց պատրիարքը կմեկնի ԱՄՆ
Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը հունսիսին կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Դա կլինի նրա առաջին ԱՄՆ այցը պատրիարքի պաշտոնը ստանձնելուց հետո։ Այս մասին հայտնում է Էրմենիհաբերը։
Նախատեսվում է, որ այցը կտևի մեկ շաբաթ ու Մաշալյանը կհանդիպի Նյու Յորքի, Նյու Ջերսիի, Լոս Անջելեսի և Բոստոնի հայ համայնքի հետ և կանցկացնի պատարագ։
Մաշալյանը հունիսի 29-ին Նյու Յորքի Սուրբ Վարդան տաճարում կհյուրընկալվի ԱՄՆ Արևելյան շրջանի հոգևոր առաջնորդ Մեսրոպ Բարսամյանի կողմից: Այցի շրջանակում Մաշալյանը նաև կայցելի ՄԱԿ-ի շենք։