երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
Փոխքաղաքապետը լրագրողի դիտարկումից հետո ընդհատեց ճեպազրույցն ու հեռացավ

Փոխքաղաքապետը լրագրողի դիտարկումից հետո ընդհատեց ճեպազրույցն ու հեռացավ

Ճիշտն ասած, մեքենա չեմ վարում, չունեմ սեփական մեքենա, ծառայողական մեքենա ունեմ, բայց մինչև դա էլ սեփական մեքենա չեմ ունեցել։ Այս մասին այսօր՝ հունիսի 24–ին, Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք երբ մեքենայով անցնում է քաղաքապետարանի դիմացի հատվածով, հաճելի է ընկնել խցանումների մեջ, որն առաջացել է երթեւեկության վերջին փոփոխություններից հետո։

Հարցին՝ երբ ծառայողական մեքենայով մնում է խցանումների մեջ, ընկնում է փոսը, այդ թվում «Վեոլա ջրի» թողած փոսերը, ու՞մ ինչ բառերով է հիշում, վերևներին ի՞նչ է ասում, փոխքղաքապետը պատասխանեց. «Եթե խոսքը միայն լոկալ այս երթևեկության փոփոխության մասին է, ապա կա մի հատ մեծ ծրագիր, որը միտված է հասարակական տրանսպորտին ավելի արտոնյալ երթևեկության մասնակից  սարքելուն։ Այսինքն մեր հանրային տրանսպորտը պետք է արտոնյալ երթևեկի Երևան քաղաքով, և սա նշանակում է, որ գործող երթևեկությունները փոփոխության են ենթարկվելու, որը նպաստելու է, որպեսզի մեր հասարակական տրանսպորտը ավելի արագ կարողանա Ա կետից Բ կետը հասնել։ Այս բարեփոխումները մենք անում ենք....»։

Լրագրողներից մեկն ընդմիջեց՝ «գոնե բարեփոխում» բառը մի ասեք, ինչից հետո փոխքաղաքապետն ասաց. «Դե լավ, ուրեմն ես չեմ պատասխանում», ու հեռացավ։

  • Կիսվել: