շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Պետք է շեշտադրենք որակյալ մասնագետների կարեւորությունը․ Գեւորգ Պապոյանը՝ ՀՀ-ում անասնաբուժության մասին

Պետք է շեշտադրենք որակյալ մասնագետների կարեւորությունը․ Գեւորգ Պապոյանը՝ ՀՀ-ում անասնաբուժության մասին

Մենք պետք է մշտապես շեշտադրենք որակյալ մասնագետների կարեւորությունը մեր երկրում։ Այդ մասին այսօր՝ ապրիլի 26-ին, անասնաբույժների միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ եկոնոմիկայի նախարար Գեւրգ Պապոյանը:

«Մենք պետք է մշտապես շեշտադրենք որակյալ մասնագետների կարեւորությունը մեր երկրում, եւ անընդհատ ջանքեր գործադրենք, որպեսզի մի կողմից մասնագիտությունը դառնա գրավիչ երիտասարդ մասնագետների համար, մյուս կողմից այն ապահովի իրապես բարձր որակով կրթություն ստանալու հնարավորություն բոլոր այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են այդ կրթությունը ստանալ, որովհետեւ առանց անասնաբուժության երկրի տնտեսությունը պարզապես չի կարող զարգանալ», - շեշտեց Գեւրգ Պապոյանը։

Պապոյանի խոսքով՝ անասնաբույժների դերը չափազանց մեծ նշանակություն ունի։

«Ոմանք, իհարկե, կարող են զարմանալ, բայց դուք շատ լավ գիտեք, թե ինչքան կարեւոր նշանակություն ունի անասնաբույժների դերը եւ ինչպիսի հիվանդությունների առկայության պարագայում պետությունը առհասարակ ինչպիսի խորը խնդիրների առաջ կկանգնի, եթե մենք բոլորս համատեղ ջանքերով չպայքարենք դրա դեմ՝ սկսած այն մարդկանցից, ովքեր ամենօրյա ջանք ու եռանդ են գործադրում, որպեսզի աշխարհի տարբեր ծայրերից մենք Հայաստան բերենք անհրաժեշտ դեղամիջոցները, վերջացրած մեր այն անասնաբույժներով, որոնք իրենց ամենօրյա պայքարն են տանում, իրենց գործունեությունն են ծավալում տեղերում։

Այնուհետեւ մեր այն մասնագետները, որոնք հետզոտություններ են համապտասխան իրականացնում։ Եւ այստեղ այս ամբողջ գործընթացը շատ կարեւոր նշանակություն ունի», - ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարը։

  • Կիսվել: