ուրբաթ, հունիս 13
13 / 6 / 2025
Պայթյունից մահացողը տիկնիկային թատրոնի ղեկավարն էր, 53 տարեկան. շենքի բնակիչ (տեսանյութ)

Պայթյունից մահացողը տիկնիկային թատրոնի ղեկավարն էր, 53 տարեկան. շենքի բնակիչ (տեսանյութ)

Ես տանն եմ եղել պայթյունի պահին, ես հենց այդ շենքում եմ ապրում. ժամը 8.30–ն էր, պայթուն տեղ ունեցավ ես, ճիշտ ասած, մտածեցի սահմանին հարձակում կարող է լինել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Ճամբարակում բնակելի շենքում պայթյունի ականատեսներից մեկը։

«Հետո պատուհանից դուրս նայեցի, տեսնեմ հարևանը խնդրում էր ջուր իջեցնել, քանի որ էդտեղ դպրոցահասակ երեխաները վախեցել էին։

Ես գիշերային զգեստով էի, հագնվեցի, իջա տեսա՝ ինչ է եղել։ Տնից չէր զգացվում, որ կարող է նման բան լինել։ Մերը կողքի մուտքն է։ Դրանից հետո ես արագ բարձրացել եմ տուն, փաստաթղթերն եմ վերցրել, անձնագիր, առաջին անհրաժեշտության պարագաներ, ու դուրս եմ եկել։

Բոլոր մահացողներին էլ ճանաչում էի։ Մեկը Ռիտան էր 70–ն անց, իր տղան՝ անունը Արթուր, տիկնիկային թատրոնի մեր ղեկավարն էր, մեր լավ քաղաքացին։ Արթուրը 53 տարեկան է։ Մահացողներից մեկը իմ վերեւի հարեւանն է, պատը փլվել է վրան մահացել է, 88 տարեկն, անունը Ռոզա։ Մյուսն էլ Ռոզա տատին է, որ մտածում են՝  գազի արտահոսքը իր տնից է եղել, նա էլ 93 տարեկան կին է։ Մյուսն էլ իր տղան է, որին չեմ ճանաչում»,–ասաց նա։

Կինը նշեց, որ դեռ չի կարելի շենք մտնել. «Ես ընկերուհիներ ունեմ, դասընկերուհիներ ունեմ այստեղ, հարազատներ կան, իրենց տանը կմնամ։ Ասել են, որ ես մնալու տեղ չունեմ, եթե եթե ապահովելու հարց լինի, կապահովեն»,–ասաց նա։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ հունիսի 11-ին՝ ժամը 08։34-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Ըստ նախնական տվյալների տեղի է ունեցել գազի պայթյուն՝ փլուզումով շենքի երրորդ հարկի բնակարաններից մեկում․ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ:

Պայթյունի հետևանքով 3 անձ մահացել է, 7 չափահաս և 4 անչափահաս անձինք տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի առողջության կենտրոն:

Ճամբարակի ԲԿ-ից ստացվել է տեղեկատվություն, որ 11 տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Նշենք, որ Ճամբարակի պայթյունի դեպքով ՔԿ-ն նախաձեռնել է քրեական վարույթ:

  • Կիսվել: