երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Փաստորեն, Ալիևը իմ վրա վետո է դրել. շատ զվարճալի է. Նաիրա Զոհրաբյան

Փաստորեն, Ալիևը իմ վրա վետո է դրել. շատ զվարճալի է. Նաիրա Զոհրաբյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է մամուլի հրապարակումներին, որի համաձայն, իր այցի վրա Ադրբեջանը վետո է դրել։

Նա, ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել է.

«Նոր կարդացի «Հրապարակ» օրաթերթը, որտեղ գրված էր. «Հայաստան-Ադրբեջան հաշտեցման գործընթացի շրջանակներում ադրբեջանցի և հայ լրագրողների փոխայցից հետո երկրորդ փուլում քննարկվում է երկու կողմերի պատգամավորների փոխայցելությունների հարցը:

Ըստ լուրերի` միակ պատգամավորը, ում այցի վրա Ադրբեջանը վետո է դրել, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն է, ում ադրբեջանական կողմը ծայրահեղ նացիոնալիս է համարում։ Ժամանակին նա ԵԽԽՎ ամբիոնից սպառնում էր Ալիևին»։
Ահա այսպես:

Կարծում եմ, որ երբ նման հարց գա օրակարգ, մեր արտաքին գործերի գերատեսչությունը թքած կունենա Ալիևի վետոյի վրա: Ասեմ, որ խիստ զվարճալի է»։

 

  • Կիսվել: