շաբաթ, մայիս 31
31 / 5 / 2025
Պարեկների ու «Մուրացան» հիվանդանոցի բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել 1 ամսական աղջնակի կյանքը

Պարեկների ու «Մուրացան» հիվանդանոցի բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել 1 ամսական աղջնակի կյանքը

Այսօր՝ մայիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում ու շնորհիվ ծնողների,  ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, նույն գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Ժորա Հովհաննիսյանի և Հակոբ Կարապետյանի, ինչպես նաև «Մուրացան» մանկական հիվանդանոցի բժիշկների, հնարավոր է եղել փրկել երեխայի կյանքը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկներ Ժ. Հովհաննիսյանն ու Հ. Կարապետյանը ծառայություն կատարելիս են լինում Բագրատունյաց պողոտայում, երբ նրանց են մոտենում «Opel» մակնիշի ավտոմեքենայով ամուսիններ և պարեկներին հայտնում, որ իրենց մանկահասակ երեխան վատ է զգում իրեն, և 1 վայրկյանն էլ անգամ կփրկի երեխայի կյանքը, եթե պարեկները մորն ու երեխային ուղեկցեն «Մուրացան» մանկական հիվանդանոց:

Պարեկներն առանց երկմտելու մորն ու երեխային տեղափոխում են իրենց ծառայողական ավտոմեքենայով ու շտապ հասցնում են «Մուրացան» բժշկական կենտրոն, ընթացքում տեղեկությունը փոխանցում են գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանին ու գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանին, ովքեր նույնպես ժամանում են «Մուրացան» մանկական հիվանդանոց:

Արդեն տեղում, շնորհիվ բժիշկների, երեխայի կյանքը հնարավոր է լինում փրկել, քանի որ ոչ միայն ջերմում էր, այլև եթե 1 րոպե էլ ուշանար, գուցե  հնարավոր չլիներ փրկել երեխայի կյանքը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան 1 ամսական աղջնակ է:

  • Կիսվել: