Օտարերկրյա տղամարդու մարմինը ջրատարում հայտնաբերելու համար որոնողական աշխատանքները շարունակվում են
Երեկ՝ ապրիլի 26-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության մեծ թվով ծառայողներ, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի և Երևանի ու Արտաշատի փրկարարական ջոկատների մեծ թվով փրկարարներ մինչև ժամը 21:00-ն շարունակել են որոնողական աշխատանքները Արցախի 3-րդ նրբանցքի մոտով հոսող ջրատարն ընկած տղամարդու դին հայտնաբերելու ուղղությամբ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտ 8 կմ շառավղով քրեական ոստիկանները, հատուկ փրկարարները, փրկարարներն ու ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի համայնքային ոստիկանները և նրանց միացած ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները որոնողական աշխատանքներ են կատարել և հիմնականում ոտքով, քանի որ ջրատարի հարևանությամբ ճանապարհն ամբողջությամբ «դարուփոս» էր, անձրևն էլ այն դարձրել էր ավելի անանցանելի ու մարդիկ այդ մի քանի կմ-ն խմբերի բաժանված որոնում էին։ Որոնողական աշխատողներին միացել էր նաև «Ջրառը», որտեղից էլ ժամանակավորապես ջրի հոսքը դադարեցրել էին ու մի քանի ժամ պահանջվեց, մինչև ջրի մակարդակը նվազեց։
Այսօր՝ ապրիլի 27-ին, նույնպես փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները աշխատանքերը շարունակում են։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։