«Արմենիա» բժշկական կենտրոնում 68-ամյա տղամարդն իրեն ցած է նետել պատուհանից
Այսօր՝ հունիսի 12-ին, Երևանում՝ «Արմենիա» բժշկական կենտրոնում, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել։ Ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արմենիա» բժշկական կենտրոնից քաղաքացին իրեն ցած է նետել։
Ինչպես գրում է SHAMSHYAN.com-ը, դեպքի մասին Ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Էդգար Բալոյանի և հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը Երևանի բնակիչ, 68-ամյա Գևորգ Կ․-ն է, ով նշված հիվանդանոցի 5-րդ հարկի վիրաբուժական բաժանմունքի պատուհանից իրեն ցած է նետել։Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։