Մոլդովան պատրաստվում է դառնալ Կիևի մատակարարման հանգույց. Զախարովա
Մոլդովան պատրաստվում է վերածվել Կիևի մատակարարման հանգույցի։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա հիշեցրել է, որ նոյեմբերի 24-ին Մոլդովայի կառավարությունը հրապարակել է պաշտպանական արդյունաբերության մասին օրինագիծը։
Ըստ Զախարովայի՝ փաստաթուղթը կարգավորում է երկրում զենքի և զինամթերքի արտադրության հարցերը։ Առաջնահերթություն է նախատեսվում տալ անօդաչու համակարգերի տեխնոլոգիաներին և հակաօդային պաշտպանության միջոցներին։



