Նոր Նորք վարչական շրջանում սահմանված կարգի և ժամանակացույցի համաձայն շարունակվում են բնակիչների ընդունելությունները
Նոր Նորք վարչական շրջանում սահմանված կարգի և ժամանակացույցի համաձայն շարունակվում են բնակիչների ընդունելությունները: Այս մասին հայտնում է Նոր Նորք վարչական շրջանի ֆեյսբուքյան էջը․
«Այսօր՝ մայիսի 15-ին, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն ընդունել է բնակիչներին, լսել նրանց մտահոգող խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ տվել համապատասխան հանձնարարականներ:
Հիշեցնենք, որ Նոր Նորքի բնակիչները յուրաքանչյուր հինգշաբթի, ժամը 14:00-ին կարող են մասնակցել վարչական շրջանի ղեկավարի կողմից անցկացվող ընդունելությանը:
Ընդունելությանը մասնակցելու համար նախապես անհրաժեշտ է հերթագրվել»: