Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոն
Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոն:Այս մասին PrimeNews.am-ին տեղեկացրեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը դիտել են գերմանացի երգահան և դիրիժոր Ռիխարդ Շտրաուսի «Եգիպտական Ելենա» օպերան: