երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները շարունակում են ծառայություններ մատուցել Հայաստանի մարզերում

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները շարունակում են ծառայություններ մատուցել Հայաստանի մարզերում

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները շարունակում են ծառայություններ մատուցել Հայաստանի մարզերում: ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․

Մայիսի 22-ին

ժամը 10:30-16:00-ն

Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում (Քուչակի համայնքապետարան)

ժամը 11:30-17:00-ը

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում (Վարդենիսի համայնքապետարան)

Մայիսի 23-ին

ժամը 10:00-14:00-ը

Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղում (Մեծ Մասրիկի համայնքապետարան)։

Հիշեցնենք, որ շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ, իսկ ԼՂ-ից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են տեղում դիմումներ ներկայացնել։

Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները, մոտենալով շրջիկ գրասենյակ, կարող են ստանալ նորը, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։

  • Կիսվել: